Փոքրամասնությունները նախընտրական քարոզարշավներում
Սույն հոդվածում համառոտ կանդրադառնամ 2024 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցող վարկանիշային կուսակցությունների և խմբակցությունների տարբեր միջոցներով ճնշված խմբերի նկատմամբ գոյություն (չ)ունեցող քաղաքականությունը։ Սկզբից համառոտ կնկարագրեմ նախընտրական համատեքստը, այնուհետև կքննարկեմ, թե ինչպես են փոքրամասնությունները ներկայացված կամ չեն ներկայացված չորս ընտրական սուբյեկտների նախընտրական ծրագրերում և քարոզարշավներում։ Դրանք են՝ 1. Վրացական երազանք + վրացական ուժ; 2. Գախարիան Վրաստանի համար, 3. Միասնություն (Միասնական ազգային շարժում, ռազմավարությունը՝ շինարար), 4. Հզոր Վրաստան (Լելո, քաղաքացիներ, ժողովրդի համար)։
Նշենք, որ ի սկզբանե վերոնշյալ ցուցակում պետք է լիներ նաև «Կոալիցիա փոփոխությունների համար» (Գվարամիա, Մելիա, Գիրչի, Ժամանակն է), սակայն կոալիցիան չունի որևէ ծրագիր կամ հրապարակային փաստաթուղթ, ըստ որի մենք կկարողանայինք գնահատել նրանց քաղաքականությունը։
Փոքրամասնությունների և ճնշված խմբերի վիճակը լակմուսի թուղթ է պետության ընդհանուր քաղաքականությունը հասկանալու և նկարագրելու համար։ Ինչպես եվրոինտեգրման արտաքին նպատակները, այնպես էլ երկրի ներքին քաղաքականությունը քաղաքացիներին դնում են նույն ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակում՝ տարբեր խմբերի դեպքում, դրան գումարվում են ռասիզմը, հոմոֆոբիան, տրանսֆոբիան, էիբիլիզմը, սեքսիզմը և ստիգմայի ու բռնության տարբեր ձևերը: Ուստի նրանց նկատմամբ կոնկրետ քաղաքականության առկայությունը կենսական նշանակություն ունի երկրի բնակչության մեծամասնության համար, որն ի վերջո այս կամ այն կերպ ճնշված է հայտնվում։
Լուսանկարը՝ Գուրամ Մուրադով/civil.ge
Համատեքստ
Ընտրություններին նախորդում է քաղաքական ծանր ու լարված իրավիճակ։ Այս տարվա մարտ ամսից «Վրացական երազանք»-ը մի քանի նոր օրենսդրական փոփոխություններ է իրականացրել, այդ թվում՝ այսպես կոչված «Թափանցիկության օրենքը» և այսպես կոչված օրենքը «ԼԳԲՏ քարոզչության» մասին, որը նման է Ռուսաստանում գործող օրենքներին, և դարձավ կուսակցության ռուսամետ և հակաեվրոպական ուղղության խորհրդանիշը։ Ընդդիմադիր կուսակցությունների և հասարակության բողոքի ցույցերը վերածվեցին կառավարամետ խմբերի և ոստիկանության կողմից զանգվածային և անհատական ֆիզիկական հարձակումների։
Չնայած, որ այս համատեքստում էլ ավելի ի հայտ եկան իշխանության հակաժողովրդավարական և ավտորիտար քաղաքականության վտանգները, նախընտրական քարոզարշավները մնացին քաոսային և մասնատված։ Դժվար է խոսել պլանների, կոնկրետ խոստումների ու հետևողական ուղերձների մասին։ Կուսակցությունների մեծ մասը չունի ոչ նախընտրական ծրագիր, ոչ էլ կոնկրետ ծրագիր, որն ընտրողներին կներկայացնի իրենց քաղաքականությունը։ Միակ քաղաքական կուսակցությունները, որոնք ունեն քաղաքականության փաստաթղթեր՝ «Հզոր Վրաստանը», «Գախարիան Վրաստանի համար» և «Ռազմավարությունը՝ շինարարն » են, մյուս կուսակցությունների քաղաքականության մասին կարող ենք դատել միայն սոցիալական ցանցերում տարածված «քարտերի» և տեսանյութերի հիման վրա։ Այստեղ պետք է նշել, որ սա նոր խնդիր չէ, նախընտրական ծրագրերի հրապարակման օրինակներ չենք տեսնում անգամ նախորդ ընտրություններում, նախընտրական քարոզարշավի ժամանակ նույնպես փոքրամասնությունների խնդիրներին հազվադեպ ենք հանդիպել։
2024 թվականի նախընտրական շրջանում քաղաքական քարոզարշավներն ամբողջությամբ վերակազմավորվեցին երկրի արտաքին քաղաքականության և ավտորիտարիզմի դեմ պայքարի շուրջ։ Հենց այս գաղափարների շուրջ էլ մի քանի ընդդիմադիր կուսակցություններ միավորվեցին խմբակցությունների և կոալիցիաների մեջ։ Սակայն «Վրացական երազանքի» հակագենդերային և ռուսամետ նախաձեռնությունների ֆոնին ժողովրդավարության սոցիալ-մշակութային ասպեկտների և փոքրամասնությունների նկատմամբ քաղաքականության քննարկումը ոչ թե սկսվեց, այլ ավելի շուտ նվազեց։ Նաև փոքրամասնություն հասկացությունը հազվադեպ է օգտագործվում քարոզարշավներում, մենք այն հանդիպում ենք միայն Վաշաձեի և Գախարիայի ծրագրերում, թեև ճնշված խմբերը (օրինակ՝ կանայք) և փոքրամասնությունները (էթնիկ, կրոնական, հաշմանդամներ և այլն) «Հզոր Վրաստանի» ծրագրում առանձին-առանձին հիշատակվում են անուններով։ Ըստ յուրաքանչյուր քաղաքական սուբյեկտի՝ փոքրամասնությունների նկատմամբ քաղաքականությունն ունի հետևյալ տեսքը.
«Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան»
«Վրացական երազանքը» չունի որևէ մանիֆեստ կամ ծրագիր, որը մեզ թույլ կտա գնահատել այն։ Դիտարկելով կուսակցության նախընտրական քարոզարշավը՝ կարելի է ասել, որ այն չի ներառում խոստումներ կամ փոքրամասնություններին որևէ աջակցություն։ Ընդհակառակը, նրանց նախընտրական քարոզարշավն ամբողջությամբ կառուցված է ԼԳԲՏ համայնքի նկատմամբ խտրականության և ճնշումների վրա։ Օրերս Վրաստանի խորհրդարանում ընդունված այսպես կոչված օրենքը «ԼԳԲՏ քարոզչության արգելքը» ուղղակիորեն արգելում է գենդերային անցումը, արգելում է տրանսգենդերների ինքնարտահայտումը, բարձրացնում է աշխատավայրում խտրականության վտանգը և գրաքննություն է սահմանում մշակութային ստեղծագործությունների վրա։
Կանանց հետ կապված, կուսակցությունը վերացրեց սահմանադրորեն երաշխավորված գենդերային քվոտաները խորհրդարանում և հակա-ԼԳԲՏ օրենքի քննարկման ժամանակ հայտարարեց հղիության արհեստական ընդհատման և միայնակ մայրերի իրավունքների սահմանափակումների մասին:
«Գախարիան Վրաստանի համար»
Որպես կուսակցության թերթ, տարածված հաղորդման մեջ նշվում են՝ երեխաները, թոշակառուները, սոցիալապես անապահովնեըր, ներգաղթյալները, վետերանները, հաշմանդամները, կանայք, լեռնային շրջաններում և գյուղում ապրողները, գործազուրկները, թմրամոլերը և մոլախաղով տարվածները, տեղահանվածները։
Հիմնական շեշտը դրվում է այս խմբերի սոցիալ-տնտեսական հզորացման, ֆեմիցիդների դեմ պայքարի, սոցիալական ծառայությունների բարելավման և ընդլայնման, աշխատանքի, սոցիալական աջակցության և կենսաթոշակների բարձրացման վրա։ Հատկանշական է, որ Գախարիան ընտրողներին առաջարկում է Վրաստանի համար սոցիալապես ամենազգայուն ծրագիրը, սակայն ճնշումների մշակութային ասպեկտների մասին լռում է, կամ ավելի վատ՝ նույնիսկ աջակցում է դրան։ Օրինակ, նախընտրական շրջանում կուսակցությունը պատրաստակամություն էր հայտնել աջակցել ԼԳԲՏ քարոզչության մասին օրենքի այն հատվածին, որը ներառում է մանկապարտեզներում և դպրոցներում քարոզչության արգելքը, թեև կուսակցությունը չաջակցեց ամբողջ փաթեթին։
«Միասնություն»՝ միասնական ազգային շարժում, ռազմավարություն՝ շինարար
Կոալիցիան չի հայտարարել միասնական ծրագիր կամ քարոզարշավ, թեև մենք կարող ենք առանձին-առանձին գնահատել ՄԱՇ-ի և Ռազմավարությունը՝ շինարարի քարոզարշավը։
Միասնական ազգային շարժում
ՄԱՇ-ն նախընտրական ծրագիր չունի, թեև նրանց քարոզարշավն առանձնանում է կոնկրետ ուղերձներով ու խոստումներով։ Քարոզարշավում առանձնացված են հետևյալ խմբերը՝ երեխաները, ուսանողները, թոշակառուները։ Այս խմբերի համար առաջարկվում է ոչ թե ընդհանուր տեսլական, այլ կոնկրետ նախագծեր՝ անվճար սնունդ դպրոցներում; օգնություն բազմազավակ ընտանիքներին; օգնություն թոշակառուներին, ուսանողական բնակարանների կառուցում և այլն: Այս խոստումներից բացի, կուսակցությունը չունի փոքրամասնությունների նկատմամբ միասնական կամ կոնկրետ քաղաքականության տեսլական։
Ռազմավարությունը՝ շինարար
Ռազմավարությունը՝ շինարարն ունի մանրամասն նախընտրական ծրագիր, որը հիմնականում ներառում է կուսակցության տեսլականն ու ծրագրերը տնտեսական զարգացման ուղղությամբ։ Թեև ծրագրում «փոքրամասնություններն» առանձնացված են առանձին, այն տարածվում է միայն ազգային փոքրամասնությունների ուղղությամբ և ներառում է էթնիկ փոքրամասնությունների ինտեգրման, տնտեսական հավասարության, կրթության, վրացերենի ուսուցման խնդիրները։ Ընդհանուր առմամբ գենդերային մեյնսթրիմինգը նույնպես նշվում է և այն ներառում է պաշտպանություն բռնությունից և հավասար մասնակցություն հասարակական կյանքում:
«Հզոր Վրաստան»՝ Լելո, քաղաքացիներ, ժողովրդի համար
«Հզոր Վրաստան» կոալիցիան մանրամասն քաղաքական ծրագիր ունի փոքրամասնությունների ուղղությամբ: Ծրագրի ընդլայնված տարբերակում նշվում է.
- Երիտասարդներին ապահովել աշխատանքով և կենսաթոշակների բարձրացում;
- Օկուպացված տարածքներում և սահմաններին ապրող բնակչության սոցիալ-տնտեսական հզորացում՝ «առաջարկելով ավելին, քան առաջարկում է Ռուսաստանը»;
- Տնտեսական և քաղաքական հավասարություն, ավելի շատ կանանց ներգրավում քաղաքականության մեջ, աշխատավարձերի տարբերությունների վերացում, պաշտպանություն գենդերային բռնությունից;
- Տեղահանվածներին աշխատանքով և բնակարաններով ապահովում;
- Արտագաղթողների վերադարձ;
- Սահմանափակ կարողությունների տեր անձանց աշխատանքի տեղավորում և առողջապահության բարելավում;
- Թմրամիջոցների քաղաքականության ուղղությամբ պատժիչ քաղաքականության փոխարինումը խնամքի մոդելով;
- Էթնիկ փոքրամասնությունների քաղաքական հզորացում, լեզվի ուսուցում և մշակութային ժառանգության պաշտպանություն:
Հատկանշական է, որ այս ծրագիրը փոքրամասնությունների հիմնախնդիրների առումով ամենահիմնավորվածն ու ընդլայնվածն է, ընդգրկում է ճնշված խմբերի մեծ մասը և հիմնված է իրական խնդիրների և կարիքների իմացության վրա։ Սակայն այս մանրամասներն ավելի քիչ տեսանելի են քարոզարշավի առավել տեսանելի հատվածում, որտեղ հիմնականում խոսվում է աշխատանքի և կենսաթոշակների բարձրացման մասին։
Եզրափակում
Որպես ամփոփում կարող ենք ասել, որ «Վրացական երազանքի» հռետորաբանությունն առավել հստակ ուղղված է փոքրամասնությունների իրավունքների սահմանափակմանը և ճնշումների վերարտադրմանը, մինչդեռ մնացած կուսակցությունների համար այդ խմբերը կամ անտեսանելի են, կամ միայն ձևականորեն են հայտնվում նախընտրական քարոզարշավներում։ Խոստումները և քաղաքականությունն առավել հաճախ ուղղված են տարիքային ճնշված խմբերին` երեխաներին և տարեցներին: Պարզ է, որ ընդդիմադիր կուսակցությունները ծնողներին ու թոշակառուներին պատկերացնում են որպես իրենց պոտենցիալ ընտրողներին, հատվածաբար առաջ է քաշված երիտասարդների ու ուսանողների սոցիալ-տնտեսական խնդիրները։ Հարկ է նաև նշել, որ բոլոր ընդդիմադիր կուսակցությունները գերադասում են լռել «հակա-լԳԲՏ օրենքի» մասին, որը վկայում է նրանց պոպուլիստական տեսլականի մասին. ԼԳԲՏ համայնքի իրավունքների մասին խոսելը հասարակության մեջ տարածված չէ և ընդունված չէ բնակչության զգալի մասի կողմից։ Համապատասխանաբար, կուսակցություններին հարմար չէ ընտրություններից առաջ այս հարցի հետ առնչվել՝ թեկուզ ի պատասխան բռնության ու ատելության։ Նման լռությունը վտանգավոր է ոչ միայն ԼԳԲՏ համայնքի, այլ ապագայում ցանկացած փոքրամասնության համար, որը կարող է հայտնվել իշխող կուսակցության թիրախում, և որի կարիքներին ուղղված քաղաքական տեսլական, ինչպես տեսնում ենք, ընդդիմադիր քաղաքական կուսակցություններից ոչ մեկը չունի։
հեղինակը – Նուկրի Տաբիձե
–
Հրապարակումը պատրաստվել է «Կանայք հանուն ընդհանուր ապագայի-WECF- Վրաստանի» կազմակերպության և հեղինակի կողմից։ «Ինկլուզիվ ապագա. կանանց, երիտասարդների և փոքրամասնությունների հզորացումը փոփոխության համար» նախագծի շրջանակներում, USAID-ի նախագծի «Միասնությունը բազմազանության մեջ է» շրջանակներում, որը իրականացնում է Վրաստանի ՄԱԿ-ի ասոցիացիան, ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ։
Հոդվածում տրված տեսակետները և կարծիքները պատկանում են «Կանայք հանուն ընդհանուր ապագայի (WECF) – Վրաստան» կազմակերպությանը և չպետք է ընդունվեն որպես Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության և Վրաստանի ՄԱԿ-ի ասոցիացիայի պաշտոնական դիրքորոշում: